Virgin Atlantic-ը և դիզայներ Վիվիեն Վեստվուդը ներկայացրել են ավիաընկերության անձնակազմի նոր համազգեստը: Ավիաընկերության սեփականատեր Ռիչարդ Բրենսոնին հոգնեցրել է հին համազգեստը, որը իր ավիաընկերության աշխատակիցները կրում էին վերջին տասը տարիների ընթացքում:
Բացի այդ, մեծահարուստը դժգոհել է, որ մյուս ավիափոխադրողները սկսել են կրկնօրինակել այն համազգեստը, որը կրում են իր աշխատակիցները:
Այս տարվա սեպտեմբերի մեկը ավիաընկերության անձնակազմը կսկսի նոր համազգեստով, որը փորձարկվել է անցյալ տարի: Virgin Atlantic-ի ընդհանուր առմամբ ավելի քան 7500 աշխատակից, այդ թվում` բորտուղեկցորդներն ու բորտուղեկցորդուհիները, օդաչուները և Clubhouse-ի և Virgin Holidays-ի աշխատակիցները շուտով կներկայանան նոր համազգեստով: