Քրիս Քլարկսոնը` Sunshine տուրիստական ընկերության հիմնադիրը, հարցում է անցկացրել իրենց ընկերությունից օգտվող 2126 զբոսաշրջիկների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչպես են նրանք վարվում այն լուսանկարների հետ, որոնք արվել են արձակուրդի ընթացքում:
Ինչպես պարզվել է, միջինում, բրիտանացիները հանգստյան օրերին մոտ 300 նկար են լուսանկարում, բայց գրեթե բոլորը մնում են թվային տեսախցիկների մեջ: Լուսանկարներից միայն տասից մեկն է հայտնվում Ֆեյսբուք կամ Թվիթեր սոցիալական ցանցի պրոֆիլում, իսկ հարցվածների 97%-ը հայտարարել է, որ այդ նկարները երբեք չի տպի: