Մեծ Բրիտանիա․ Թաուերի կամուրջը կփակվի վերանորոգման համար

Հայտնի լոնդոնյան Թաուերի կամուրջը՝ բրիտանական մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, կփակվի վերանորոգման համար, որը կտևի  3 ամիս։
Ինչպես հայտնում է «Սինհուան»՝ հոկտեմբերի 1-ից Թաուերի կամուրջը կփակվի ավտոտրանսպորտով երթևեկության համար, բայց բաց կլինի հետիոտների համար, սակայն չինական նորությունների ռեսուրսը չի նշում, թե կոնկրետ երբ այն ամբողջովին կփակվի։
Ամեն օր Թաուերի կամուրջով անցնում է   21 000 մեքենա և ավելի քան  40 000  հետիոտն,  իսկ  122 տարի առաջ կառուցված կամուրջը վերջին անգամ վերանորոգվել է   1970-ականներին։

You might also like