50 անց բրիտանացիները, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի, առողջարան են ընտրում իրենց երեխաների խորհրդով: Համաձայն Thomas Cook ընկերության վերջին ուսումնասիրությունների` բրիտանացի ավագ սերնդի զբոսաշրջիկները այցելում են այն առողջարանները, որոնց մասին երիտասարդները մեծ ոգևորությամբ են արտահայտվում: Հիսունն անց տասը զբոսաշրջիկից չորսը խոստովանում են, որ իրենց երեխաների խորհրդով եղել են այնպիսի առոջարաններում, որի մասին չեն էլ երազել երիտասարդ տարիքում. այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ընդ որում` հարկ է նշել, որ ավագ սերնդի ներկայացուցիչները չեն վախենում այն փաստից, որ երիտասարդները ընտրում են հանգստավայրեր, որտեղ կան ակտիվ և էքստրիմալ ժամանցի ձևեր, որն էլ հենց ամենաշատն է գրավում նրանց: Օրինակ, ծնողները չեն խուսափում իրենց երեխաների հետքերով մեկնել արշավի Թաիլանդի ջունգլիներում:
Ավելին, տարիքով զբոսաշրջիկները ավելի հաճախ են ընտրում ակտիվ և արկածային հանգիստ: Ավելանում են նաև հագստյան ժամկետները. հիմա տարիքով զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ընտրում 21 կամ նույնիսկ 42 օր հանգիստ:
Ուսումնասիրության տվյալներով` 44%-ը նախանձում է երիտասարդներին, որ նրանք կարող են իրենց էքստրիմալ տուրիզմ թույլ տալ: 50 անց տասը զբոսաշրջիկից մեկը խոստովանել է, որ հատուկ է ընտրում երիտասարդության շրջանում տարածված առողջարան, որպեսզի երևա ավելի էներգետիկ և ակտիվ, քան կա իրականում:
50 անց բրիտանացիների մոտ ամենատարածված ակտիվ հանգստի վայրերն են.
1. Ավստրալիա
2. Կանադա
3. Նոր Զելանդիա
4. ԱՄՆ
5. Կարիբյան կղզիներ
6. Իտալիա
7. Սեյշելյան կղզիներ
8. Իռլանդիա
9. Ֆլորիդա (ԱՄՆ)
10. Մալդիվյան կղզիներ