Մեծ Բրիտանիա. զբոսաշրջիկները անվանել են հյուրանոցների անվճար ծառայություններից ամենապահանջվածները

Անգլիական Daily Mail ամսագիրը հարցում է անցկացրել հյուրանոցների տրամադրած անվճար ծառայությունների թեմայով: Հարցման մասնակիցներին առաջարկվել է իրենց կարծիքը հայտնել հյուրանոցներում առկա ծառայությունների 415  կետերի մասին:

Հարցման արդյունքներով` երրորդ տեղը զբաղեցրել է ավտոկայանման ծառայությունը, երկրորդ տեղում առավոտյան նախաճաշն է, իսկ առաջինում` ինտերնետի հասանելիությունը: Հարցման մասնակիցների 31%-ը կարևորել է Wi-Fi-ի առկայությունը:

Հյուրանոցի հաճախորդները ցանկանում են մուտք գործել տեղեկատվական կայքեր, ստուգել էլեկտրանային փոստը կամ պարզապես ժամանակ անցկացնել Ֆեյսբուքում: Դրա համար նրանց անհրաժեշտ է անլար մուտք դեպի ինտերնետ:

Ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների պահանջների ռեյտինգային աղյուսակը ունի հետևյալ տեսքը. հարմարավետ ներքնակ է պահանջում հարցվածների 9%-ը, 4%-ը պահանջում է լավ սպասարկում, իսկ 3%-ը կցանկանար անվճար մուտք ունենալ ֆիտնես ակումբ:

You might also like