Ամեն տարի հազարավոր մարդիկ այցելում են Մեծ Բրիտանիայի Քենտի Ռոչեստեր քաղաք (Rochester) ամենամյա մայիսյան ծխնելույզների մաքրման փառատոնին, հայտնում է VisitBritain-ը: Այս տարի փառատոնը կանցկացվի 32-րդ անգամ:
Տոնը անցկացվում է մայիսին, քանի որ ավանդաբար հենց այդ ժամանակ են փոքրիկ ծխնելույզ մաքրողները արձակուրդ ունեցել: Բանն այն է, որ մինչև 1868 թվականի «Climbing Boys’ Act» օրենքի ընդունումը, ըստ որի փոքրիկ տղաներին արգելվում է ընդունել ծխնելույզ մաքրելու աշխատանքին, փոքրիկ տղաների ուղարկում էին քարե ծխնելույզներ մաքրելու: Դա ցածր վարձատրվող և կեղտոտ աշխատանք էր:
Մայիսի 1-ին փոքրիկ ծխնելույզ մաքրողների հանգստյան օր էին տալիս, երբ նրանք կարող էին հանգստանալ մրից և մասնակցել մայիսյան երթին: Փառատոնը սկսվում էր արևածագի հետ: 1868 թվականին ընդունված օրենքից հետո հետաքրքրությունը երթի հանդեպ պակասեց և վերջին շքերթը 1900 թվականին է եղել:
Ժամանակակից եռօրյա փառատոնը վերածնվել է 1981 թվականին, և այժմ փառատոնին մասնակցում են ֆոլկ երաժիշտներ և պարողներ ողջ աշխարհից, այդ թվում նաև` բազմաթիվ «Morris dancers»` Ռոբին Հուդի հագուստով դիմակավորված պարողներ: Բացի այդ ամենից այդ օրերին անցկացվում են բազմաթիվ անվճար համերգներ Ռոչեստերի փաբերում և բարերում, իսկ փառատոնը առաջվա պես սկսվում է ավանդական արևածագին «Կանաչ Ջեք» անտառի զարթոնքի հետ:
Մեծ Բրիտանիա (United Kingdom) – երկրի մասին, տուրիզմ և հանգիստ >
———————————————————————————————-
Այլ երկրներ. Greece | France | Croatia | Brazil | Egypt | Germany | Italy