Ավիաընկերությունները որոշել են ընդառաջել ամենափոքրիկ ուղևորներին` չբաժանելով նրանց իրենց սիրելի արջուկներից, նապաստակներից և մյուս «փափուկ ընկերներից»: Թերևս դա ամենատխուր և հիասթափեցնող պահն է փոքրիկների համար, երբ իրենց սիրելի խաղալիքը դառնում է ուղեբեռ կամ անցնում է ուղեբեռների անցատեղով և անհետանում ինչ որ տեղ:
Thomson Airways ավիաընկերությունը այս ամռանը չի տխրեցնի փոքրիկ ուղևորներին: Նրանց կգրանցեն թռիչքի համար իրենց «արջուկների» հետ: Այսինքն, արջուկի համար կտրվի հատուկ վայրէջքի կտրոն, որը հետո կարելի է փոխել «VIB» քարտի հետ` «Very Important Buddy» (շատ կարևոր բարեկամ): Այս նորարարության շնորհիվ երեխաները չեն կորցնի իրենց խաղալիքները և չեն անհանգստանա` փորձելով գտնել նրանց: Գեթվիկ օդանավակայանում մեկ ամսվա ընթացքում ուղևորները կորցնում են ավելի քան 30 «արջուկ»: Իսկ հիմա փոքրիկների համար հետաքրքիր կլինի գրանցել իրենց ընկերոջը և ստանալ VIB-քարտ` որպես հուշանվեր. հայտնում է Daily Mail -ը: