Մեծ Բրիտանիա. 2012 թվականի լավագույն գետային ուղղությունները

Նավարկությունը  հիանալի հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին տեսնել նոր տեսարժան վայրեր, լինել հաճելի մթնոլորտում և ոչ պակաս կարևոր` ծանոթանալ նոր մարդկանց հետ: Daily Mail-ը ներկայացնում է 2012 թվականի լավագույն նավարկության վայրերը: Մյուս տարի զբոսաշրջիկներին առաջարկում են նավով նոր երթուղիներ նույնպես: Ի դեպ այդ ցուցակում Վոլգա գետով նավարկությունն  էլ կա:

Մեծ Եվրոպական շրջագայություն (Grand European Tour) Ամստերդամից Բուդապեշտ և հակառակը Ռեյն, Մեյն և Դունայ գետերով, էքսկուրսիա Վիեննայով, Բրատիսլավայով և Բուդապեշտով առաջարկում է Viking ընկերությունը: Նավարկություն Սայգոնով Մեկոնգի դելտայում: Նավը, կառուցված ֆրանսիական գաղութային ոճով և 30 սենյակներով,  հրավիրում է զբոսաշրջիկներին նավարկության Վիետնամով, Կամբոջայով և Մեկոնգով: Ճանապարհորդությունը սկսվում է Հոշիմինից:

Նոր նավարկություն է այցելություն Գերմանիա, Բելգիա և Նիդերլանդներ, Բրյուսելից մինչև Քյոլն: Այդ ընթացքում այցելություն կլինի Floriade 2012 փառատոնին, էքսկուրսիաներ Անտվերպենում, հյուրասիրություն Մաաստրիխում: Հանգիստ նավարկություն Ֆրանսիայի հարավում (էքսկուրսիա Փարիզով, այնուհետև Բոնն բուրգունդյան գինիով, Լիոն, Բոժոլե, Թուրնոն, Ավինիոն, Արլի և ճամփորդությունը ավարտվում է Մոնտե Կառլոյում): Ռուսական նավարկությունը անվանում են «Ռուսաստանի գլխավոր փողոցը»: Դա ճամփորդությունն է Վոլգայով` այցելելով Յարոսլավլ, Նիժնիյ Նովոգորոդ, Սամարա:

Նավարկություն Յանցզիով (Չինաստան): Ճամփորդության ժամանակ զբոսաշրջիկները կայցելեն տեսարժան վայրեր, կլինեն ավանդական ճաշին, տաճարում և 4 օր կանցկացնեն Պեկինում:

Իսկական  ճամփորդություն է սպասվում Բորնեոյում Ռաջանգ գետով, որը սկսվում է Սիբուից (Մալազիա) Orient Pandaw նավով, որը կառուցվել է շոտլանդացիների կողմից և զարդարված է գաղութային ոճով:

You might also like