Հաջորդ տարվա սկզբից սև քեբերը կուրախացնեն իրենց հաճախորդներին անվճար ինտերնետ հասանելիությամբ՝ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ 15-վայրկյանանոց գովազդային հոլովակ դիտելու դիմաց: Eyetease ընկերությունում, որն էլ հենց ապահովում է անվճար ինտերնետ հասանելիությունը տաքսիներում, հուսով են, որ այս ծառայությունը մեծ պահանջարկ կունենա զբոսաշրջիկների շրջանում:
Համացանցին կարելի է միանալ 3G համակարգով սեփական սմարթֆոնով կամ 4G-ով: Լոնդոն գործուղման եկած գործարար մարդիկ կարող են խուսափել ռոումինգի ծախսերից և ազատ օգտվել էլեկտրոնային փոստից և սկայպից: Այսօր Լոնդոնում կա ավելի քան 20 հազար քեբ: 500 մեքենաներում արդեն տեղադրվել է հատուկ սարքավորումը: