Շերլոկ Հոլմսի երկրպագուները շուտով կարող են ապրել հայտնի դետեկտիվի կյանքով: Պորտսմութում, որտեղ 1882 թվականին սկսվեց Հոլմսի պատմությունը, որը աշխարհին նվիրեց Արթուր Կոնան Դոյլը, կհայտնվի թեմատիկ այգի: Նախագծի արժեքը 25 միլիոն ֆունտ է:
Հոլմսի կյանքից իրադարձությունների և տեսարանների վերարտադրությունը, հոլոգրամաները և մուլտիմեդիան, նախագծի հեղինակների կարծիքով, կլինեն շատ հետաքրքիր: Չէ որ ամեն ամիս մոտ յոթ միլիոն մարդ համացանցում որոնողական համակարգում գրում է Կոնան Դոյլի և Շերլոկ Հոլմսի անունները: Մարտին այգին ստեղծելու գաղափարը քննարկման կդրվի: