Լոնդոն և Պորտու մեկնող Ryanair-ի ինքնաթիռների սրահներում կթողնեն մեկական գործող զուգարան: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Միշել Օլերին, ով ժամանել է Ստրասբուրգի օդանավակայան Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա և Պորտուգալիա մեկնող երկու նոր գծերի բացման կապակցությամբ. հայտնում է Air Journal-ը:
Ավիաընկերության տնօրենը գտնում է, որ այդպես ավելի շահավետ է, քանի որ այն թույլ կտա պահպանել ևս 6 նստատեղ, իսկ մեկ ժամից մի քիչ ավել տևող թռիչքները հնարավորություն կտան բավարարվել մեկ զուգարանով:
Բացի այդ Ryanair-ի տնօրենի համար իրենց ինքնաթիռները պարզապես «թևերով ավտոբուսներ են»: Ամենայն հավանականությամբ այդ պատճառով դեռևս 2010 թվականին զուգարանից օգտվել կարելի էր միայն հավելյալ վճարի դիմաց: