Մեծ Բրիտանիա. արքայական ադամանդները կցուցադրվեն հանրությանը

Ելիզավետա II թագուհու գահակալման ադամանդե հոբելյանի կապակցությամբ  թագուհին թույլատրել է  հանրությանը ցուցատրել իր անձնական ադամանդները` Վինձորի ընտանեկան զարդերը: Թագուհին առաջին անգամ է թույլատրել ցուցադրություն կազմակերպել և ցուցադրել Վինձորի ընտանեկան հարստությունը:

Այն պահվում է ոչ թե աշտարակում, այլ Բուքինգեմյան պալատում` անմիջապես թագուհու ձեռքի տակ: Հավաքածուի մեջ ընդգրկված  գրեթե ոչ մի նմուշ պաշտոնական արարողությունների ակտում գրանցված չէ, քանի որ Ելիզավետա II-ի ընտանիքի անդամներից բացի ուրիշ ոչ ոք չի կարող տնօրինել դրանց:

Թագուհու անձնական ադամանդների ցուցադրությունը հանրության համար բաց կլինի  հունիսի 30-ից հուլիսի 8-ը և հուլիսի 31-ից հոկտեմբերի 7-ը Բուքինգեմյան պալատում:

You might also like