Նոթինգհեմում սկսվում է նոր այգու շինարարությունը՝ նվիրված բարեգործ գող Ռոբին Հուդին: Աշխարհահռչակ Շերվուդյան անտառում կհայտնվի միջնադարյան ամրոց` զնդաններով և ասպետական մենամարտերի համար նախատեսված դաշտով: 13 միլիոն ֆունտ արժողությամբ այգու բացումը նախատեսված է 2015 թվականին:
The Тelegraf-ի փոխանցմամբ՝ այդ այգում այցելուները կարող են հագնել ասպետական զրահներ, անցնել խոսող ծառերի լաբիրինթոսով, կրակել աղեղից և եփել թռչնամիս: Նոթինգշիր կոմսության մշակությի գծով ներկայացուցիչը հույս է հայտնել, որ նոր այգին զբոսաշրջիկների մոտ հետաքրքրություն կառաջացնի և նրանք շատ նոր բան կիմանան Ռոբին Հուդի մասին: