Միշլենի երկու աստղի սեփականատեր քեմբրիջյան Midsummer House ռեստորանը TripAdvisor-ի միլիոնավոր այցելուների կողմից քվեարկած տվյալների համաձայն ճանաչվել է լավագույնը Մեծ Բրիտանիայում: Նախորդ տարվա հաղթող Ռեյմոնդ Բլանկի Le Manoir Aux Quat’Saisons ռեստորանը անցել է երկրորդ հորիզոնական:
Միևնույն ժամանակ՝ քեմբրիջյան ռեստորանը ընդգրկվել է համաշխարհային առաջատարների վարկանիշային աղյուսակում և աշխարհի լավագույն ռեստորանների ցանկում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Ռեստորանի ավագ խոհարար Դենիել Կլիֆորդը իր աշխատանքում հիմնական ուշադրությունը դարձնում է սեզոնային մթերքներով պատրաստված ուտեստներին, իսկ բոլոր այդ ուտեստները պատրաստվում են այնպես, որ սննդի համը ավելի շատ բնական լինի:
Բացի դրանից, քվեարկողներին բրիտանական ռեստորանը գրավել է իր ֆիրմային ուտեստներով: Այնպիսիք, ինչպիսիք են լոբստերները, որոնց բաղադրատոմսը պահպանվում է այստեղ 1988 թվականից: Daily Mail-ը հրապարակում է նաև, որ Մեծ Բրիտանիայի ռեստորանների լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև Լոնդոնի «Le Gavroche»-ը, Բիրմինգհեմյան «Adam’s»-ը և Չելթմենի «Lumiere»-ը: