Բրիտանիայում վաճառքի է հանվել նոր լեռնադահուկային ակնոց, որի ապակիները իրականացնում է համակարգչային մոնիտորի գործառույթ: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նոր ակնոցը խաղաղ պայմաններում ռազմական տեխնիկայի ծրագրերի արդյունք է: Նախկինում նման գործառույթները հասանելի էին միայն ռազմական օդաչուներին: Սմարթֆոնում տեղադրված ծրագրի շնորհիվ՝ ակնոցը ազդանշան է ստանում Bluethoth-ով, որը ցուցադրվում է ակնոցի էկրանային եզրերին: Արդյունքը գրեթե այնպիսին է, ինչպես մոտ 2 մետր հեռավորությունից 35 սմ անկյունագծով էկրանին նայելիս: Հրաշք-ակնոցը կառավարվում է վահանակով, որը կցվում է դաստակին: Ծրագրի օգնությամբ, որում ներառված է աշխարհի 600 լեռնադահուկային առողջարանների քարտեզները, կարելի է տեղեկություններ ստանալ գտնվելու վայրի մասին JPS համակարգով, իմանալ ծովի մակերևույթից բարձրությունը, թռիչքների բարձրությունը, ընկերների գտնվելու վայրը, կարդալ sms և էլ. հասցեին եկած նամակները: