Նոր կառավարվող բարձը թույլ կտա ուղևորներին քնել ցանկացած վայրում և գրեթե ցանկացած դիրքում. գրում է The Telegraf-ը:
Նոր սկավառականման շարժական և ծալվող NapAnywhere բարձը կարող է դառնալ հարմարավետ ճանապարհային աքսեսուար: Բարձը դրվում է զբոսաշրջիկի ուսի և գլխի մեջտեղում` հնարավորություն տալով քնել ինքնաթիռում, ավտոբուսում, գնացքում, ավտոմեքենայում և անգամ խոնհարել գլուխը հերթում նստած ժամանակ:
Բարձը ունի հատուկ գոտի, որը պահում է կուրծքը և չի թողնում բարձին ընկնել ուսերից: Նոր NapAnywhere աքսեսուարի արժեքը 59 դոլար է: