Մեծ Բրիտանիա. Օլիմպիադան և թագուհու հոբելյանը չեն գրանցել զբոսաշրջիկների թվի մեծ աճ

18.7 միլիարդ ֆունտ ստերլինգ 2012  թվականին ծախսել են զբոսաշրջիկները` այցելելով Մեծ Բրիտանիա: Զբոսաշրջիկների թիվը ավելացել է` շնորհիվ Լոնդոնում կայացած Օլիմպիադայի և Ելիզավետա  II թագուհու գահակալման 60-ամյակի: Չնայած նման երկու կարևոր միջոցառումների` զբոսաշրջիկները ծախսել են ընդամենը 4%  ավել գումար` 2011 թվականի հետ համեմատած:

Olympic games in London

Իսկ զբոսաշրջիկների թիվը  2011 թվականի հետ համեմատած ավելացել է ընդամենը 1%-ով` չնայած ամառային Օլիմպիական խաղերի և թագուհու տոնակատարության: Բայց ահա բրիտանացի զբոսաշրջիկները այս տարի ծախսել են ավելի շատ  գումար, քան օտարերկրացիները: Ինչպես հայտնում է Turystyka-ն` բրիտանացի զբոսաշրջիկները արտերկրում ծախսել են 32.5 միլիարդ ֆունտ, ինչը  3%-ով շատ է  2011 թվականի տվյալներից:

60th anniversary of the reign of Queen Elizabeth II

You might also like