Մեծ Բրիտանիա. այժմ նորաձև են ավազե ամրոցները

Չնայած Ուեստոն սյուպեր Մեր առողջարանի ոչ այնքան  բարեհաճ  եղանակին, տեղի լողափը չի կարողացել խուսափել Հոլիվուդյան դերասանների ներհոսքից: Սոմերսեթում պատրաստվում են ավազե քանդակների ցուցահանդեսին:

sand sculptures

Այստեղ յուրաքանչյուր քառակուսի մետրում, ըստ լեգենդի, գտնվում են Բեթմենը և Ջեք ճնճղուկը, ծույլ Սիդը, Ալֆրեդ Հիչքոքը և «Յուրայի դարաշրջանի» հրեշը: Իսկ արդեն այսօր այնտեղ իրենց «փխրուն» քանդակների վրա աշխատում են քանդակագործները:

sand sculptures

sand sculptures

Ավազե քանդակների փառատոնը անցկացվում է 2006 թվականից: Աշխատանքների թեման միշտ տարբեր է լինում. հեքիաթներ, աշխարհամասեր, ստորջրյա աշխարհ, ջունգլի, Մեծ Բրիտանիա: Փառատոնի պատմությունը սկսվել է 30 տոննա կշռով Քինգ Քոնգից:

sand sculptures

Այդ քանդակի վրա տանջվել են երկու հոլանդացի քանդակագործներ:  Այդ փառատոնը այժմ ողջ աշխարհով հայտնի է: Ներկայիս փառատոնին ներկայացված է 20 քանդակ աշխարհի 9 երկրներից, որոնց ստեղծման համար անհրաժեշտ է եղել 4 հազար տոննա ավազ: Փառատոնը բաց կլինի մինչև սեպտեմբեր ամիսը:

sand sculptures

sand sculptures

sand sculptures

You might also like