Լոնդոնը Փարիզին իջեցրեց աշխարհի ամենաթանկարժեք քաղաքների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից: TripAdvisor-ի ուսումնասիրության համաձայն` Լոնդոնի մեկ երեկոյի արժեքը, որն իր մեջ ներառում է համար չորսաստղանի հյուրանոցում, ընթրիք, կոկտեյլներ, մեկ շիշ գինի և տաքսու ծառայություն (4 մղոն), կազմում է 330 ֆունտ ստերլինգ. հայտնում է The Telegraph-ը:
Օսլոյում համանման ծառայությունների փաթեթի համար անհրաժեշտ է վճարել 320 ֆունտ ստերլինգ: Երրորդ տեղում հայտնվել է Ցյուրիխը, իսկ վարկանիշային աղյուսակի անցած տարվա առաջատարը` Փարիզը, հայտնվել է չորրորդ հորիզոնականում: Ամենամատչելի երեկոն կլինի Հանոյում (Վիետնամ)` 90 ֆունտ ստերլինգ:
Կայքը ընդհանուր առմամբ դիտարկել է զբոսաշրջիկների կողմից հայտնի աշխարհի 20 քաղաքների գները: Ամենաթանկ քաղաքների վարկանիշային աղյուսակի յոթ քաղաքները եվրոպական են: Ընդ որում` ոչ թանկարժեքների մեջ չորսը Հարավային Ասիայից են` Բանգկոկ, , Կուալա Լումպուր, Ջակարտա և Հանոյ: Իսկ Եվրոպայում ամենամատչելի երեկոն կարելի է անցկացնել Բուտապեշտում` 123 ֆունտ ստերլինգ: