Լոնդոնյան Պադինգտոն թաղամասում կհայտնվի նոր տեսարժան վայր: Դիզայներները որոշել են կառուցել անսովոր կինետիկ կամուրջ, որը կմիացնի Գրանդ Յունիոն ջրանցքը և Շուկայի հրապարակը: Knight Architects ընկերության ճարտարապետների մտահաղացմամբ՝ երեք մետր լայնությամբ վահանակաձև նախագիծը կանցնի ջրանցքի քսան մետրով և կբարձրանա հիդրավլիկ լծակների օգնությամբ:
Merchant Square կամրջի տախտակամածը բաղկացած կլինի հինգ պողպատե բլոկներից, որոնք կբացվեն մեկը մյուսից հետո՝ հաջորդաբար: Կամուրջի վանդակապատերը պատված կլինեն լուսադիոդներով, որոնք կլուսավորեն ամբողջ կամուրջը: Ինչպես հայտնում է Daily Telegraf-ը՝ շինարարությունը կավարտվի հաջորդ տարի: