Բնական պատմության թանգարանի նոր ցուցահանդեսը կներկայացնի մարդկային մարմնի էվոլուցիան միլիոն տարիների ընթացքում: Ցուցահանդեսին կներկայացվեն Նոր ժամանակների մարդկանց քանդակներ, ով ապրել է 33 հազար տարի առաջ, ինչպես նաև` նրա նախնուն` նեանդերտալ մարդուն, ով հայտնվել է 7 հազար տարի առաջ:
Ցուցահանդեսը կբացվի փետրվարին: Քանդակները ստեղծվել են նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ` խորը հետազոտությունների հիման վրա, որոնք անցկացվել են թանգարանում վերջին 13 տարիների ընթացքում: Առաջին մարդկանց համեմատ, ովքեր հայտնվել են Բրիտանիայում 900 տարի առաջ, նեանդերտալ մարդը և Նոր ժամանակների մարդը բավականին ժամանակակից մարդիկ կթվան:
Նեանդերտալ մարդու կերպարը կարճահասակ է և շատ ամրակազմ և զգալիորեն տարբերվում է Նոր ժամանակների մարդուց, ով Բրիտանիա է եկել Աֆրիկայից: Նա ավելի բարձրահասակ է, ուժեղ և նման ժամանակակից մարդուն: Ցուցահանդեսի այցելուները կկատարեն անհավանական պատմական ճանապարհորդություն: Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել գանգեր, մամոնտի և ռնգեղջուրի մնացորդներ և այլն: