Սթոունհենջի նոր կենտրոնը այցելուների համար կբացվի ձմեռային արևադարձի ժամանակ: 32 միլիոն եվրո արժողությամբ նախագիծը ներառում է հին հուշահամալիրին հարող A334 մայրուղու կանաչապատումը և ծանր երթևեկությամբ ճանապարհի մասնակի փակումը: Այցելությունների կենտրոնն ու թանգարանը կգտնվեն աշխարհահռչակ քարերից 2 կմ հեռավորության վրա:
Այցելուների համար կգործի փոքրիկ գնացք: Մ.թ.ա. 3000-1600-ականներին կառուցված Սթոունհենջը, ինչպես ենթադրվում է, օգտագործվել է տարբեր կրոնական ծիսակատարությունների համար: Այն գրավում է տարեկան 900 000 այցելուի, որոնց շուրջ 70%-ը գալիս է արտերկրից: «Դիզայնի տեսանկյունից իդեալական և գեղեցիկ կենտրոնը հիանալիորեն համապատասխանում է Սոլսբերի դաշտավայրի բնապատկերին:
Այն այցելուներին հնարավորություն կտա որոշակի նախազգացում ապրել հուշարձանի առջև: Չէ որ կենտրոնը աստիճան է Սթոունհենջի ճանապարհին»,-հայտարարել է Անգլիական ժառանգության ներկայացուցիչ Լորեյն Նոուլը: Բացի այդ, այցելուները կարող են տեսնել թանգարանը, որտեղ պահվում են քարերի մոտից գտնված ցուցանմուշներ: