2012 թվականի հունվարին Բյուլիում (Beaulieu)` Մրցավազքային ավտոմեքենաների ազգային թանգարանում (National Motor Museum), կբացվի իր տեսակի մեջ բավականին խոշոր ցուցահանդես, որում ներկայացված կլինի Ագենտ 007-ի հիսուն եզակի ավտոմեքենաները, հայտնում է VisitBritain-ը: Ի պատիվ Ջեյմս Բոնդ (James Bond) ֆիլմաշարի հիսուներորդ տարեդարձին` ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար ողջ տարին: «Բոնդը շարժման մեջ» («Bond in Motion») ցուցահանդեսին հնարավոր է տեսնել բամաթիվ տրանսպորտի միջոցներ, որոնք եղել են ֆիլմերում երկար տարիների ընթացքում, այդ թվում` ավտոմեքենաներ, նավակներ, սահնակներ և ռեակտիվ ինքնաթիռներ:
Տրանսպորտային միջոցների մեջ ընդգրկված են ավտոմեքենաներ` 1964 թվականի Aston Martin DB5-ը և 1927 թվականի Rolls-Royce Phantom lll-ը «Գոլդֆինգեր» ֆիլմից, «Թաց Նելլի» մականունով Lotus Esprit S1-ը` «Լրտեսը, որը ինձ սիրել է» ֆիլմից, ռեակտիվ Bede Acrostar-ը, BMW 750iL-ը` «Վաղը երբեք չի մահանա» ֆիլմից, օրիգինալ Parahawk-ը (շարժիչ ճախրասկավառակ)` «Եվ ամբողջ աշխարհը քիչ է» ֆիլմից և օրիգինալ ինքնաթիռներ SFX Cello Case-ը, որը ղեկավարել է Թիմոթի Դալթոնը (Timothy Dalton) «Կայծ աչքերից» ֆիլմում:
2012 թվականին լրանալու է Բյուլիի Մրցավազքային ավտոմեքենաների ազգային թանգարանի 40 տարին: Այդ թանգարաին հավաքածուի մեջ ընդգրկված է տարբեր ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայում կիրառված ավելի քան 250 տրանսպորտային միջոց: Թանգարանի էքսպոնատների մեջ կա արագընթաց մեքենաներ, ժամանակակից մրցավազքային ավտոմեքենաներ և Ֆորմուլա 1-ի նոր մոդելներ, ինչպես նաև` բոլոր ժամանակների արագության աշխարհի չեմպիոններ և ընտանեկան թեթև ավտոմեքենաներ:
Բյուլին գտնվում է Նյու Ֆորեստում (New Forest)` Բորնմութիի (Bournemouth) և Սաութհեմփթոնի (Southampton) մեջտեղում` Անգլիայի հարավում: Բյուլիի առանձնատունը պատկանել է Մոնտեգիո (Montagu) ընտանիքին 1538 թվականից:
Թանգարանի աշխատանքային ժամերը հետևյալն է` ամեն օր 10:00-ից 17:00-ն հոկտեմբերից մայիս ամիսներին, 10:00-ից 18:00-ն` հունիսից մինչև սեպտեմբեր: Մուտքի արժեքը մեծահասակների համար 17 ֆունտ ստեռլինգ է, արտոնյալներին`15.75, երեխաներին` 10.50 (13–17 տարեկան) և 9 (5–12 տարեկաններին), իսկ ողջ ընտանիքի համար` 46.50 ֆունտ ստեռլինգ :