Շատ տղամարդիկ ստիպված են կրճատել իրենց ճամպրուկի պարունակությունը, որպեսզի տեղ ազատեն իրենց ուղեկցող կանանց իրերի համար: Լոնդոնի London Stansted օդանավակայանի անցկացրած ուսումնասիրության համաձայն` տղամարդկանց 52%-ը իրենց ճամպրուկում տեղափոխում են կանանց իրերը. հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում` ճանապարհորդող աղջիկների մեծամասնությունը խոստովանում է, որ հանգստի է տանում «պետք եղածից շատ» հագուստ: Նրանց մեկ քառորդը խոստովանում է, որ 3 ժամ ծախսում է ուղեբեռի հավաքման համար, իսկ 13%-ը կարող է տնից դուրս գալ առանց անձնագրի կամ տոմսի: Հարցմանը մասնակցել են 2000 մարդ: