Կանայք և տղամարդիկ հյուրանոց ընտրում են բոլորովին տարբեր չափանիշներով

Sunshine.co.uk տուրիստական ընկերությունը հարցում է անցկացրել 1 782 զբոսաշրջիկի շրջանում՝ ցանկանալով պարզել, թե ինչ չափանիշներով են նրանք համար ընտրում։ Պարզվել է, որ կանայք համար ընտրելիս ավելի առատաձեռն են, քան տղամարդիկ, և պատրաստ են համարի դիմաց վճարել մոտ 110 ֆունտ ավել, քան տղամարդիկ։ Ի դեպ, տարբեր են նաև կանանց և տղամարդկանց պահանջները ընտրված համարից․

Hotel
Թոփ-5 չափանիշները, որոնք ազդում են բրիտանացի ջենթլմենի ընտրության վրա․

1. Օդորակիչ-76%
2.Անվճար մինի բար-61%
3.Մեծ հեռուստացույց- 52%
4. Պատշգամբի/բացօթիկի առկայություն-34%
5. Համարի ամենաօրյա մաքրում-27%

Այս ամենի համար բրիտանացիները պատրաստ են վճարել  55 ֆունտ։

Hotel
Թոփ-5 չափանիշները, որոնք ազդում են բրիտանացի լեդիի ընտրության վրա․

1. Տեսարան դեպի ծովը- 85%
2. Առանձին լոգասենյակ-59%
3. Հարմարավետ մահճակալ-56%
4. Մաքրություն-51%
5. Անվճար կոսմետիկ միջոցներ լոգասենյակում-38%։

Այս ամենի համար բրիտանուհին պատրաստ է վճարել  165 ֆունտ․ գրում է  Тravel daily news-ը։

You might also like