Mastercard-ը կանխատեսել է, որ 2014-ին Լոնդոնը կգրավի առաջին տեղը այցելությունների քանակով

Ըստ նոր ուսումնասիրության՝ Լոնդոնը այս տարի կարող է դառնալ ամենաշատ այցելվող քաղաքն աշխարհում: Mastercard-ը ներկայացրել է նոր Global Destination Cities Index հաշվետվությունը՝ կանխատեսելով, որ 2014 թվականին Լոնդոն կայցելի ընդհանուր առմամբ 18,7 միլիոն զբոսաշրջիկ: Mastercard-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Բանգկոկն է՝ 16,4  միլիոն զբոսաշրջիկով, որտեղ պետք է այցելի 18,4 միլիոն զբոսաշրջիկ, իսկ Փարիզին տրված է երրորդ տեղը՝ 15.6 միլիոն, նրան հետևում է Սինգապուրը՝ 12.5 միլիոն և Դուբայը՝ 12 միլիոն. գրում է  The Telegraf-ը:

London

2014-ի թոփ-10 քաղաքները՝ ըստ Mastercard-ի կանխատեսման.

1.Լոնդոն
2.Բանգկոկ
3.Փարիզ
4.Սինգապուր
5.Դուբայ
6.Նյու Յորք
7.Ստամբուլ
8.Կուալա Լումպուր
9.Հոնգկոնգ
10.Սեուլ

London

You might also like