Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի պրեմիերային ընդառաջ բրիտանական մայրաքաղաքում Մադամ Տյուսոյի թանգարանը րոպեական թարմացրել է իր ցուցանմուշները, որոնք նվիրված են «007 գործակալին»: Ինչպես հայտնում են Մոմե արձանների թանգարանի ներկայացուցիչները՝ այժմ Դանիել Քրեյգի, որը ֆիլմում կատարում է բրիտանացի սուպերգործակալի դերը, ինչպես նաև Ջուդի Դենչի, որը նույնպես խաղացել է այդ ֆիլմում անվտանգության ծառայության ղեկավար «М»-ի դերը, մոմե քանդակները կներկայանան այցելուներին նորացված ձևով:
Թանգարանի աշխատակիցները մոմե արձաններին հագցրել են յուրահատուկ կոստյումներ, որոնցով նրանք նկարահանվել են ֆիլմի վերջին փուլում` «007. «Սկայֆոլ» կոորդինատներ»-ում: Դանիել Քրեյգի մոմե արձանը այսուհետ կկրի մուգ կապույտ կոստյում, սպիտակ բամբակե վերնաշապիկ և սև փողկապ-թիթեռնիկ՝ ստեղծված հայտնի դիզայներ Թոմ Ֆորդի կողմից: Ջուդի Դենչի արձանը կրում է Ջորջիո Արմանիի սև կոստյում, մետաքսե բլուզ և անջրանցիկ արծաթագույն վերարկու:
Արձանների հետ մեկտեղ դրված է նաև ֆիլմի խորհրդանիշները՝ «007» թվերը, ատրճանակի փողաբերանի պատկեր, որը երևում է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի վերջնագրերում, ինչպես նաև՝ էկրան, որտեղ ցուցադրվում է հատվածներ «007. «Սկայֆոլ» կոորդինատներ» ֆիլմից: