Այս տարի Լոնդոնում անցկացվելիք շոկոլադե շաբաթի հովանավորը Էկվադորն է: Ահա այդպես է հարավամերիկյան երկիրը փորձում աշխարհին ցույց տալ իր շոկոլադի որակը և աշխարհում ամրապնդում իր դիրքերը` որպես հիմնական կակաո արտահանող երկիր:
Այցելուները կարող են համտեսել Էկվադորի շոկոլադը և հասկանալ թե ինչու է այն համարվում աշխարհի ամենալավագույն շոկոլադներից մեկը: Շոկոլադե շաբաթը կանցկացվի 2011 թվականի հոկտեմբերի 10-ից 16-ը ընկած ժամանակահատվածում: Այդ 7 օրերի ընթացքում Լոնդոնում կանցկացվի ավելի քան 40 տարբեր միջոցառումներ, այդ թվում` աշխարհի լավագույն շոկոլադի ընտրությունը: Էկվադորից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գրենադայից և Շվեյցարիայից վարպետները ժամանել են Լոնդոն, որպեսզի մասնակցեն մրցույթին:
Հրաշալի շոկոլադե քանդակներ, շոկոլադի պատրաստման վարպետության դասեր կարող են տեսնել Լոնդոնի շոկոլադե շաբաթվա ընթացքում: Մեծ Բրիտանիայում չափազանց հպարտ է, որ հենց իրենց երկրում է անցկացվում շոկոլադե շաբաթը: Սա ևս մեկ հնարավորություն կընձեռի նրանց ներկայացնել իրենց արտադրությունը և պատմել, թե ինչպիսի սերտ կապեր կա շոկոլադի և անգլիական պատմության մեջ: