Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Լոնդոնի ռեստորանային խոհանոցի սիրահարներին խորհուրդ է տրվում ուշադիր ընտրել հաստատությունը սեղան պատվիրելու համար: Լոնդոնյան ռեստորանները երկրում ստացել են ամենացածր միավորները հիգիենայի հարցում: Ինչպես գրում է London Evening Standard պարբերականը՝ 3 112 ռեստորանները, այսինքն՝ գրեթե ամեն հինգերորդը, ստացել են տարբեր տեսակի նկատողություններ հասարակական սննդի ստանդարտների վերահսկման ծառայության տեսուչներից: Լոնդոնի ռեստորանների քանակը, որոնք նկատողություն են ստացել տեսչությունից, երկու անգամ գերազանցում են երկրի միջին ցուցանիշը: Բացի այդ, ըստ ծառայության զեկույցի, 1 729 լոնդոնյան ռեստորան հիգիենայի համար ստացել է ամենացածր՝ 1 միավորը կամ նույնիսկ դա էլ չի ստացել: