Մեծ Բրիտանիայում` Լոնդոնում, Օլիմպիադա-2012-ի նախաշեմին հայտնվել են աղբամաններ, որոնց վրա տեղակայված է LCD էկրաններ: Տարրաները կարող են օգտագործվել ոչ միայն աղբը թափելու համար, այլև էկրանների միջոցով ծանոթանալու զբոսաշրջային առաջարկներին կամ իմանալու վերջին նորությունները: Զբոսաշրջիկները նաև հնարավորություն կունենան օգտվել անվճար ինտերնետից:
«Խելացի» աղբամաններից յուրաքանչյուրը արժե շուրջ 30 000 ֆունտ ստերլինգ: Լոնդոնում և Լիվերպուլում նաև կհայտնվեն այնպիսի տարրաներ, որոնք շնորհակալություն կհայտնեն աղբը թափողին` մաքրությունը պահպանելու համար: Նոր 25-լիտրանոց աղբամանները կերգեն և կխոսեն հայտնի անձանց ձայներով: