Մեծ Բրիտանիա. հյուրանոցները համալրվում են «ձայնորսիչներով»

Premier Inn հյուրանոցային ցանցը, որն ունի շուրջ  600 հյուրանոց  Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, իր հյուրանոցների միջանցքներում տեղադրում է աղմուկի դետեկտորներ՝ հուսալով ապահովել իր հյուրերի համար խաղաղ գիշերներ: Դետեկտորները կաշխատեն դեցիբելի որոշակի մակարդակի հասնելու դեպքում, և, եթե այն բարձր լինի, հյուրերը պետք է իջեցնեն ձայնը:

Ինչպես գրում է Ավստրալիայի նորությունների կայքը՝ մի քանի տարի առաջ Travelodge hotels-ը փորձել է գիշերները պարեկություն նշանակել միջանցքներում, որպեսզի վերահսկի աղմկարար հյուրերին: Premier Inn-ը  մեկ քայլ առաջ անցավ և կպայքարի աղմկոտ հյուրերի դեմ  տեխնիկապես:

You might also like