Բյուջետային հյուրանոցների բրիտանական Travelodge ցանցը կազմել է այն իրերի ցուցակը, որոնք հյուրանոցների բնակիչները հաճախ մոռանում են համարում: «Մոռացված իրերը» բավականին տարօրինակ են: Հյուրանոցի անձնակազմը փորձում է որքան հնարավոր է շուտ վերադարձնել դրանք տերերին: Որոշ իրեր զարմանք են առաջացնում, հաճախ նաև` ցնցում: Այսպիսով, 2011 թվականի մոռացված իրերի ցանկ:
Մոռացված իրերի ցուցակը գլխավորում են բջջային հեռախոսների, նոթբուքների և պլանշետների լիցքավորման սարքերը: Երկրորդ տեղում գիշերանոցներն ու հագուստի այլ պարագաներն են: Երրորդ տեղում փափուկ խաղալիք արջուկներն են. մեկ տարվա ընթացքում տերերին է վերադարձվել 75 հազար փափուկ խաղալիք: Ցուցակում կան այնպիսի զարմանալի բաներ, ինչպիսիք են` Ferrari ավտոմեքենայի բանալին, Քեմբրիջի դքսուհու 100 դիմակները, գերմանական և շան համար նախատեսված դիզայներական հագուստների ճամպրուկը, մոխրով աճյունասափորը և նույնիսկ 18-ամսական փոքրիկը:
Երեխային մոռացել է ամուսնական զույգը, որ եկել է ընկերների հարսանիքին: Ամուսինները հույսը դրել են մեկը մյուսի զգոնության վրա: Բարեբախտաբար, կորուստը շուտ նկատվել է, և երեխան ստիպված չի եղել երկար ժամանակ կարոտել ծնողներին: Մեկ այլ զույգ համարում մոռացել է հարսանեկան զգեստը հայտնի դիզայներ Վերա Վոնգից: Մեկ այլ հյուր հիշվել է մեծ թութակի խրթվիլակով, մյուսը` կրկեսային հնարքների համար նախատեսված հավաքածուով:
Ընդհանուր առմամբ, հավաքածուն զվարճալի է. կարելի է նույնիսկ ցուցահանդես կազմակերպել: Սակայն, հյուրանոցի ղեկավարությունը ավելի խելացի է վարվել. եթե մեկ տարվա ընթացքում սեփականատերը չի հայտնվում, ապա իրը հանձնում են քաղցկեղի հետազոտության բարեգործական ֆոնդի խանութին: Այնպես որ, հազվագյուտ իրերի սիրահարներին արժի այցելել այս խանութ: