Մեծ Բրիտանիա. Հիթրոուի ռեստորանները զբոսաշրջիկներին առաջարկում են պիկնիկի հավաքածու ինքնաթիռ տանելու համար
Հիթրոու օդանավակայանի ռեստորանները հնարավորություն են տալիս պահանջկոտ զբոսաշրջիկներին իրենց թռիչքի համար պատվիրել պիկնիկի արկղ, որը լի է համեղ սնունդով, այդ թվում՝ Հեսթոն Բլյումենտալի և Գորդոն Ռամսիի պատրաստած պիցցայով կամ ուտեստներով:
Հիթրոու օդանավակայանը զբոսաշրջիկներին առաջարկում է «պիկնիկ ինքնաթիռում»՝ սնունդով արկղ: Այս ծառայությունը հասանելի է օդանավակայանի 5 տերմինալների բոլոր 118 ռեստորաններում. գրում է The Telegraf-ը:
Պիկնիկի հավաքածուները լինում են տարբեր գների և չափերի, բայց ստանդարտ արժեքը 5-ից 50 ֆունտ է, իսկ չափերը՝ 40 x 20 x 10 սմ: Պայուսակը հեշտությամբ ծալվում է և կարող է տեղավորվել նստատեղի տակ: Ի դեպ, Caviar House-ը նրանց, ովքեր կվերադարձնեն պայուսակը, առաջարկում է հաջորդ պիկնիկի 15-տոկոսանոց զեղչ: