Մեծ Բրիտանիա. Գեթվիկ օդանավակայանում հայտնվել են հատուկ խցիկներ աշխատելու համար

Գեթվիկ օդանավակայանի հարավային տերմինալում Regus -ը տեղադրել է երկու  հատուկ խցիկ՝ workpods, բիզնես զբոսաշրջիկների համար, որտեղ, թռիչքին սպասելիս, կարելի է հանգիստ աշխատել. գրում է Вusiness Тraveller-ը:

Regus-Gatwick-Workpod

Workpods-ը առաջարկում է բիզնես ճանապարհորդներին փակ տարածք, որտեղ չի հասնում օդանավակայանի աղմուկը: Խցիկում տեղադրված է աշխատանքային սեղան և հարմարավետ բազկաթոռ, կա wifi, բջջայինները լիցքավորելու սարք, մոնիտոր և հեռախոս, որով կարելի է զանգեր կատարել Բրիտանիայում:

Regus-Gatwick-Workpod

Կես ժամ այստեղ աշխատելու արժեքը  £10 VAT (£12) է: Մասնավոր տարածքի վարձակալության համար կարելի  վճարել քարտով: Այն կարելի է նաև նախապես ամրագրել: Գեթվիկ օդանավակայանի հյուսիսային տերմինալում նման աշխատանքային սենյակներ կհայտնվեն 2015 թվականի սկզբին:

Regus-Gatwick-Workpod

You might also like