Հարցման արդյունքների համաձայն` բրիտանացիների 70%-ը ցանկանում է թռիչքի ժամանակ օգտվել սեփական բջջային հեռախոսից, ընդ որում` նրանց միայն 19%-ն է ցանկանում այն օգտագործել իր հիմնական նշանակությամբ: OnePoll ընկերությունը հարցում է անցկացրել 2 000 մարդկանց շրջանում, որպեսզի պարզի, թե ինչ են նրանք ցանկանում անել թռիչքի ժամանակ: Հարցման մասնակիցների 44%-ը կցանկանար մուտք ունենալ դեպի Facebook կամ Twitter:
30%-ը ցանկություն է հայտնել թռիչքի ընթացքում շրջել համացանցով, իսկ 25%-ը` խաղալ օնլայն խաղեր: Ուսումնասիրությունը հայտնաբերել է ընկերների հետ նոն-ստոպ կապի մեջ մնալու հսկայական տարբերություն` կախված տարիքից: 35 տարեկանից ցածր հարցվածների 80%-ը կցանկանար թռիչքի ընթացքում օգտվել ինտերնետից, իսկ 55 տարեկանից բարձրների շրջանում համացանցից օգտվելու ցանկություն են հայտնել 50%-ը:
Ի դեպ, ինչպես հայտնում է Travel Daily News-ը, այս ուսումնասիրություւնը կոտրել է այն կարծրատիպը, թե կանայք հեռախոսով ավելի շատ են խոսում, քան տղամարդիկ: Իրականում, ամեն ինչ հակառակն է: Տղամարդիկ նախընտրում են խոսել հեռախոսով, իսկ կանայք` զբաղվել սոց. ցանցերում և խաղալ խաղեր: