Համաձայն հետազոտության, որը անցկացրել է Մեծ Բրիտանիայի անկախ զբոսաշրջիկային գործակալությունը, տղամարդկանց մեծամասնությունը հանգստի համար նախատեսված վայրը և տարվա եղանակը ընտրելիս առաջնորդվում են աշխարհում ընթացող սպորտային իրադարձություններով, հայտնում է BreakingTravelNews-ը:
Դատելով այդ ամենից` երբ մոտենում է հանգստի գնալու ժամանակը, տղամարդիկ այնքան էլ չեն մտածում այն բանի մասին, թե որտեղ կա արև, ծով և ավազ, այլ որոշում են կայացնում ըստ իրենց նախասիրությունների: Հետազոտության տվյալներով` Մեծ Բրիտանիայի 10 տղամարդկանցից 1-ը փորձում է իր հանգիստը կազմակերպել սպորտային իրադարձության ժամանակաընթացքում:
www.sunshine.co.uk կայքը պարզել է թե ինչպիսի գործոններ են հաշվի առնվում հանգստի վայր ընտրելիս: Հարցումը ուղղված է եղել տղամարդկանց, դրան մասնակցել է Մեծ Բրիտանիայի տարբեր վայրերի 18-ից 30 տարեկան 1823 տղամարդ:
Այն հարցին, թե որ գործոնն է ազդում հանգստի մեկնելու ձեր ընտրության վրա, հնչել է տարբեր պատասխաններ. ամեն 10 տղամարդուց մեկը պատասխանել է, որ ընտրում է հանգիստ սպորտային իրադարձության համար, որը անցկացվում է հենց այդ ժամանակաընթացքում:
Արդյունքները հետևյալն է եղել (ինչով եք առաջնորդվել վեջին անգամ հանգստի վայր ընտրելիս).
1. Առողջարանում եղանակը ինչպիսին է-57 %
2. Առողջարանի գիշերային կյանքը-49 %
3. Գեղեցիկ աղջիկներ և լողազգեստ…-23 %
4. Սպորտային իրադարձություններ- 12 %
5. Ուտելիքային նախապատվություններ- 8 %
Տղամարդիկ, որոնք պատասխանել են, թե առաջնորդվել են սպորտային իրադարձություններով, նշել են սիրելի սպորտաձևերը.
1. Ռեգբի – 25 %
2. Ֆուտբոլ – 21 %
3. Կրիկետ – 17 %
4. Թենիս – 14 %
5. Թեթև ատլետիկա – 9 %