Մեծ Բրիտանիա. Էդինբուրգը ցանկանում է հրաժարվել Համաշխարհային ժառանգության կարգավիճակից

Դեյվիդ Բլեքը՝ Էդինբուրգ քաղաքի Southside Association-ի առաջին նախագահը, ներկայացրել է զեկույց, որով դատապարտում է քաղաքի պատմական կենտրոնի պլանավորումն ու ճարտարապետական լուծումները: Բլեքը պատրաստվում է այդ զեկույցը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյույորքյան գրասենյակ հաջորդ ամիս՝ դրան կցելով Էդինբուրգը Համաշխարհային ժառանգության ցանկից հանելու խնդրանքը: The Telegraf-ը մեջբերում է Բլեքի խոսքերը, ով գնահատել է Էդինբուրգը՝ որպես հնության և ժամանակակցի հարևանության լավ օրինակ:

UK: Edinburgh wants to give up the status of World Heritage

Բայց այն բանից ի վեր, ինչ քաղաքը ստացել է այդ բարձր կարգավիճակը, քաղաքը սկսել է մեկը մյուսի հետևից վատ ճարտարապետական լուծումներ գտնել: Բլեքը նշում է, որ ինքը «ծեր պահպանողական չէ, ով չի սիրում ժամանակակիցը, բայց կարծում է, որ պետք է հավասարակշռության պահպանվի հնի և լավ նորի միջև», բայց Բլեկը կարծում է, որ վերջին ժամանակներս հայտնված նորերը ոչ միշտ են լավը: Միևնույն ժամանակ Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ցանկանում է պահպանել բարձր կոչումը, որի շնորհիվ ավելացել է զբոսաշրջիկների հոսքը, հին շենքերը պաշտպանություն և ֆինանսավորում են ստացել վերանորոգման համար:

You might also like