Ուղևորները, ովքեր ճանապարհորդում են տրանզիտով և երկար ժամանակ սպասում են կապող թռիչքին, երազում են օդանավակայանում կինոթատրոնի մասին. այս մասին պարզել է Skyscanner-ի նոր ուսումնասիրությունը: Վեբ կայքը հարցում է անցկացրել ավելի քան 10 000 ուղևորների շրջանում, թե ինչն է պակասում օդանավակայանում և ինչ իրենք կցանկանային անել այնտեղ տարանցիկ օդանավակայանում երկար սպասման ընթացքում:
Հարցման մասնակիցների կրեթե կեսը (49%) նշել են, որ կցանկանային օդանավակայում կինոթատրոն լիներ: Գուցե անսպասելի հնչի, բայց երրորդ տեղը զբաղեցրել է գրադարանը: Չնայած ընթերցանության համար նախատեսված բազում էլեկտրոնային սարքերի առկայությանը, մարդիկ նախընտրում են կարդալ տպագիր հրատարակություններ: Օդանավակայաններում ամենացանկալի լրացուցիչ ժամանցի կամ գործառույթների թոփ 10-ը.
1. Կինոթատրոն՝ 49%
2. Քնելու բազկաթոռ՝ 36%
3. Գրադարան՝ 32%
4. Այգի՝ 31%
5. Շպար անելու հարմարավետ վայր կամ զարդասեղան՝ 30%
6. Մանկական խաղահրապարակ՝ 21%
7. Լողավազան՝ 20%
8. Մարզասրահ՝ 15%
9. Լողափ՝ 12%
10. Հեծանիվ՝ 11%