Գյուղական փաբի մշտական հաճախորդները այժմ կարող են քնել ժամանակավոր «սթափարանում»: Հատուկ նրանց համար Ապտոն ապոն Սեվերնում գտնվող Drum And Monkey փաբի բակում տեղադրվել են ութ խոշոր վրաններ: Մինի փամբարը կկարողանա ընդունել և քնապարկ, ներքնակ և զուգարան տրամադրել 19 մարդու:
Գինովցած մարդկանց գիշերակացով ապահովելու գաղափարը հղացել է հաստատության տիրուհի Լիզի Ջենիգսի գլխում: «Մենք ուզում ենք, որ մարդիկ գան ու ուրախ ժամանակ անցկացնեն՝ չմտածելով այն մասին, որ արդեն ուշ է»,-պարզաբանում է նա,-Մենք մի փոքր հեռու ենք գտնվում հասարակական տրանսպորտից, այդ պատճառով հուսով ենք, որ մեր առաջարկը կօգնի մարդկանց հետ պահել խմած վիճակում մեքենայի ղեկին նստելուց»:
Առավոտյան հաճախորդները կստանան բեկոնով բուտերբրոտ և թեյ, մինչև իրենց գործերին գնալը: Փաբին կից մինի ճամբարը կգործի մինչև 2014 թվականի հունվարի 1-ը: