Մեծ Բրիտանիա. Չարժե զբոսաշրջիկներին զգուշացնել ահաբեկչության սպառնալիքի մասին

Virgin ընկերության հիմնադիր և տնօրեն սըր Ռիչարդ Բրենսոնը, քննադատելով իր երկրի Արտաքին գործերի նախարարությանը, հայտարարել է, որ զբոսաշրջիկներին ահաբեկչության վտանգի մասին զգուշացումները պետք է արգելել: Միլիարդատիրոջ խոսքերով՝ հենց դրան են ձգտում ահաբեկիչները՝ կազմակերպելով հարձակումները: Բացի այդ, երկրները, որտեղ իրականացվել են ահաբեկչական հարձակումներ, տուժում են նաև տնտեսապես:

Sir Richard Branson

Virgin  ընկերության սեփականատերը նշել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երկակի ստանդարտները: Նա հիշեցրել է, թե ինչպես Բալիի գիշերային ակումբում պայթեցրած ռումբը տաս տարով քարդեց Ինդոնեզիայի տնտեսությունը, քանի որ զբոսաշրջիկներին խորհուրդ չէին տալիս այցելել Բալի: Նախարարության խորհուրդը չայցելել Եգիպտոս հեղափոխության ժամանակ նույնպես չափազանցված էր, քանի որ երկրում տիրող իրավիճակը ոչ մի կերպ չէր ազդում զբոսաշրջիկների վրա: Այնուամենայնիվ, նկատում է Բրենսոնը, երբ ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, կառավարությունը վճռականորեն ցույց է տալիս, որ հոգ կտանի զբոսաշրջիկների անվտանգության մասին՝ փորձելով նվազեցնել հարձակման բացասական ազդեցությունը և խուսափել երկրին սպառնացող տնտեսական հարվածից:

Terrorism

Միլիարդատիրոջ արած նկատողությանը  Բրիտանիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ իրենք լուրջ են վերաբերվում զբոսաշրջիկների անվտանգությանը և վերահսկում են իրավիճակը: Նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ քաղաքացիների անվտանգությունը առաջնահերթ է, և նախարարությունը փորձում է բրիտանացիներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն և իրենց խորհուրդը՝ վերջնական ընտրությունը թողնելով նրանց. գրում է travel Mole-ը:

You might also like