ВВС ռադիոհեռուստաընկերության աշտարակը վերածել են հյուրանոցի, որը ունի 50 սենյակ և ռեստորան: Վուստերշիրեում գտնվող Վուդ Նորտոն հյուրանոցը կառուցվել է 1897 թվականին՝ որպես որսորդական տուն, բայց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանձնել են Եվրոպայի կենտրոնում գտնվող խոշորագույն ռադիոհեռուստատեսային ընկերությանը:
Կառույցը նախկինում էլ օգտագործվել է որպես հյուրանոց: Ինչպես հայտնում է «Вusinesstraveller»-ը` նոր սեփականատերերը 4 միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսել վերակառուցման համար: Նոր հյուրանոցը կբացվի ամսվա վերջին: