Մեծ Բրիտանիայից մի ռեստորատոր, TripAdvisor-ում կարդալով կարծիք իր ռեստորանի մասին, պատասխանել է դժգոհ հաճախորդին՝ 1000-բառանոց պատասխան գրելով և մեղադրելով հաճախորդին մեկ պարկ անվճար սնունդ ստանալու ցանկության մեջ, ու ծաղրել հյուրին, ով որպես խորտիկ պատվիրել է չիփս: Բարկացած ռեստորատորի տիրադը համացանցում սենսացիա է դարձել՝ գրանցելով հազարավոր դիտումներ և ստանալով օգտատերերի աջակցությունը: Որոշ գործարարներ բողոքում են կարծիքների կայքերից, ինչպիսին է TripAdvisor-ը՝ հայտարարելով, որ դառնում են մրցակիցների զոհը, ովքեր կայքում տեղադրում են կեղծ կարծիքներ:
Այս փաստարկը նոր զարգացում ստացավ այն բանից հետո, երբ Բերկշինի Bladebone Inn ռեստորանի այցելուներից մեկը կարծիք գրեց՝ անվանելով սնունդը «գրեթե անուտելի»: Ստանալով հաշիվը առանց զեղչերի՝ հաճախորդը դիմել է «կոպիտ և անիրազեկ» մատուցողին, ով, պարզվել է, հաստատության տերն է: Կիրեն Պուրին, ով Միշլենյան աստղակիր ռեստորանի սեփականատեր է, միջամտել է և նշել, որ հյուրը կերել է գրեթե ամբողջ սնունդը, բայց հաճախորդը չի համաձայնվել և ռեստորանին տվել է 1 աստղ ու անվանել սնունդը «բավականին սարսափելի»:
Կարդալով կարծիքը՝ ռեստորատորը զայրացել է և և պատասխանել, որ այցելուն ոչ այնքան ցանկանում էր ճաշել, որքան երազում էր գումարը վերադարձնելու մասին: Նա նաև նշել է, որ իսկական համադամասերը, ինչպիսին իրեն կոչում էր հաճախորդը, չի սկսի ճաշը չիփսերով: Հարցազրույց տալով Daily Mail-ին՝ Կիրեն Պուրին բացատրել է, որ զեկույցը պարունակում էր անազնիվ մեղադրանքներ, իսկ հյուրը ռեստորան էր եկել վատ տրամադրությամբ և պարզապես բողոքելու պատճառ էր փնտրում: