Անգլիայի արևմուտքում գտնվող Լոնգլիտի սաֆարի-պարկը առաջին անգամ ձմռանը չի փակվի. այցելուներին սպասվում է ամենաիրական սուրբծննդյան արկածներ, հայտնում է VisitBritain-ը:
Սուրբ Ծնունդին կազմակերպիչները խոստանում են հիանալի տասներկումետրանոց երաժշտական տոնածառ, «Սանտա գնացք» և սահադաշտ: Կաշխատի նաև ավանդական սուրբծննդյան շուկան: Տոներին ժամանակ այցելուները կարող են հայտնվել «Ջունգլիների թագավորությունում» և «Կապիկների տաճարում», ինչպես նաև զբոսնել սաաֆարի-պարկով: Նոր ատրակցիոնները, որոնք կազմակերպիչներին արժեցել են 3 միլիոն եվրո, հատուկ պատրաստված են այնպես, որ հյուրերը կարողանան երկար ժամանակ անցկացնել թռչունների և գազանիկների հետ և, միևնույն ժամանակ, չվնասեն նրանց:
«Ջունգլիների թագավորությունում» հնարավոր կլինի տեսնել մի շարք հազվագյուտ թռչնատեսակներ և կենդանիներ: Առյուծները, ընձուղտները, ամուրյան վագրերը, գորիլաները և սպիտակ ռնգեղջյուրները ապրում են սաֆարի-պարկում բաց երկնքի տակ: Դեռ պարզ չէ, թե որ կենդանիները կմնան Սուրբ Ծննդյանը, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն գայլերը և խոշոր կատվազգիները:
Longleat-house-ը կառուցվել է 1580 թվականին և հիմա պատկանում է մարկիզ Բաթսկոյին: 1966 թվականին նրա հայրը բացեց լոնգլիտյան սաֆարի-պարկ` առաջինը Աֆրիկայի սահմաններից դուրս:
Սուրբծննդյան արկածները Լոնգլիտում կլինի նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 11-ը: Այնուհետև կաշխատի ամեն օր դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 2-ը, սակայն փակ կլինի հենց Սուրբ Ծնունդին: Մուտքի տոմսը կարժենա 10 եվրո` մեծերի համար, 5 եվրո` 3-14 տարեկանների համար: