Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի բանտում ռեստորան է բացվել, որտեղ բանտարկյալներն են աշխատում: Հաճախորդների համար ուտելիք պատրաստելը և սպասարկելը իրականացնում են ավելի մեղմ հանցանք գործած բանտարկյալները:
The Clink Cymru անվանում ունեցող նախագիծը բարեգործական բնույթ է կրում: Նախագծի հեղինակների կարծիքով` ռեստորանում աշխատելը բանտարկյալներին կօգնի նախապատրաստվել մոտալուտ ազատմանը, ինչպես նաև՝ կարող է դրականորեն ազդել և այդ կերպ նվազեցնել կրկնաբանտարկյալների քանակը երկրում:
Այցելուներին ռեստորանը նույնպես պետք է դուր գա, քանի որ այնտեղ հնարավոր է համտեսել բարձրակարգ խոհանոցի ուտեստներ համեմատաբար ցածր գներով: Այսպես, համաձայն ռեստորանի ճաշացանկի` ռիկոտտա պանրով և սպանախով ռավիոլին կարժենա 5.5 ֆունտ ստերլինգ, սոյայի սոուսով իշաձկան ֆիլեն, լայմով և կանաչ սոխով բրինձի և գազարի պիրոգը` 11.25 ֆունտ ստերլինգ է, իսկ տնական պաղպաղակը` 4.75 ֆունտ ստերլինգ:
Այն ամենը ինչ հնարավոր է գտնել The Clink Cymru-ում, պատրաստված են քաղբանտարկյալների ձեռքերով. սկսած՝ կահույքից, վերջացրած՝ հացով: Մթերքները հաստատություն են առաքվում բանտին պատկանող ագարակից, որտեղ նույնպես աշխատում են բանտարկյալները: