Sunshine.co.uk տուրիստական գործակալությունը հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչ են մարդիկ կորցնում հանգստի ընթացքում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջիկների 35% -ը որևէ իր կորցնում է հանգստի ընթացքում և այդ իրերի ցանկում առաջին տեղը զբաղեցնում է ֆոտոխցիկը: Հաջորդ տեղում քսակը կամ դրամապանակն է, իսկ հարցվածների 4% -ը, չնայած խիստ վերահսկողությանը, կորցնում են նաև անձնագիրը:
Հարցվածների շուրջ 40% -ը, ինչպես գրում է The Telegraf-ը, հետաայում վերադարձրել են իրենց կորցրածը, իսկ 52%-ը հայտարարել է, որ կորած ապրանքը պարզապես «հայտնվել է» ինքն իրեն, իսկ հարցման մասնակիցների 24%-ը պատասխանել են, որ իրենց կորցրած ապրանքները վերադարձրել են հյուրանոց: 1672 հարցվածներից չորս մարդ նշել է, որ կորցրել է երեխային, բայց կորած փոքրիկը շուտ գտնվել է:
Կորած իրերի Թոփ 10-յակը.
1. Ֆոտոխցիկ, տեսախցիկ– 32 %
2. Դրամապանակ, քսակ– 29 %
3. Արևային ակնոց– 27 %
4. Մատանի- 24 %
5. Լողազգեստ- 21 %
6. Բջջային հեռախոս- 18 %
7. Կոշիկ- 15 %
8. Ժամացույց- 11 %
9. MP3/iPod – 9%
10. Անձնագիր- 4 %