Լոնդոնում փետրվարի 7-ից 8-ը տեղի է ունեցել Business Travel Show ցուցահանդեսը, որի ընթացքում անցկացվել է հարցում, թե ինչ կցանկանային բիզնես-զբոսաշրջիկները ուղևորությունների ընթացքում: Հարցմանը մասնակցել են 1000 բիզնես-զբոսաշրջիկ, որոնք նշել են, թե երկու կես են լինում ծառայողական պարտավորությունների և հանգիստը կազմակերպելու միջև, հայտնում է TravelDailyNews-ը:
Պարզվում է, որ 31%-ը ցանկանում են թռիչքի ընթացքում մեկ գավաթ շոմպայնով լիցքաթափվել բարում, 13%-ը գտնում է, որ նոր ինքնաթիռներում լավ կլիներ մեծ էկրանի վրա ֆիլմեր դիտել, 8%-ը չէր հրաժարվի «երկնքում» այցելեր խաղատուն, իսկ 5%-ը երազում է երկտեղանի մահճակալի մասին: Բայց ամեն դեպքում, բիզնես-զբոսաշրջիկների գլխավոր և ամենաիրական ցանկությունը համարվում է ոտքերի համար ազատ տարածք (69%), Sky-Fi (54%) և լոգանք ընդունելու հնարավորությունը (28%):
Բիզնես զբոսաշրջիկների ցանկությունների ցուցակը.
Ոտքերի համար ազատ տարածք` 69%
Wi-Fi` 54%
Բար` 31%
Լոգանք ընդունել` 28%
Ֆիլմ դիտել` 13%
Մանկասենյակ`12%
Խաղատուն` 8%
Վարսավիրանոց` 7%
Երկտեղանի մահճակալ` 5%