Skyscanner կայքի անցկացրած ուսումնասիրության տվյալներով` հարցվածների 86%-ը չի ցանկանում «լսել ուրիշների խոսակցությունը թռիչքի ժամանակ»: Հարցվածների կեսը հայտարարել է, որ կօգտվի հեռախոսից, բայց միայն կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար:
Շուրջ 10%-ը պատրաստվում է նամակներ ուղարկել էլ. փոստով, իսկ 6%-ը մտադիր է զանգել և պատասխանել զանգերին: Իր հերթին Telegraph Travel-ը մայիսի սկզբին հարցում է անցկացրել շուրջ 2 000 ընթերցողների շրջանում: Պարզվել է, որ ավելի քան 30%-ը կողմ է արտահայտվել ինքնաթիռներում հեռախոսների առկայությանը:
Հիշեցնենք, որ Virgin ավիաընկերությունը սկզբի համար հեռախոսային զանգեր կթույլատրի Լոնդոն-Նյու Յորք երթուղու համար, իսկ ավելի ուշ` ևս տաս ուղղություններով: Զանգի րոպեն կարժենա 1 ֆունտ, կարճ հաղորդագրությունը` 20 պենս. հայտնում է The Telegraph-ը: