Բրիտանացիների կեսը կողմ են գեր ուղևորների համար հավելյալ վճարի ընդունմանը: Ուսումնասիրության տվյալներով` հարցման մասնակիցների 51%-ը կարծում է, որ գեր ուղևորների հավելյալ վճարը, ինչպես նաև` ուղեբեռի հավելյալ քաշի համար վճարը լիովին արդարացված է: Ryannair ավիաընկերության ուսումնասիրության համաձայն` ուղևորների մեկ երրորդը կողմ է «fat tax»-ին (հարկ գերերի համար): Կան նաև այնպիսի ընկերություններ, որոնք գեր ուղևորներին ստիպում են ձեռք բերել լրացուցիչ տոմս:
Պարզ է, որ այս քայլը անհրաժեշտություն է, քանի որ որքան մեծ է ուղևորների քաշը, այնքան ծանր է ինքնաթիռը, իսկ դրա համար էլ պահանջվում է ավելի շատ վառելիք, հետևաբար` թանկարժեք չվերթ: HolidayExtras.com կայքի վերջին տվյալների համաձայն` հարցվածների 48%-ը կողմ են հարկերի ընդունմանը: HolidayExtras.com ասոցիացիայի ղեկավար Ջեյմս Լյուիսը (James Lewis) նշում է. «Աշխարհը դառնում է ավելի գեր, և դա մեծ խնդիր է դառնում, չէ որ գեր ուղևորը անհանգստություն է պատճառում կողքի ուղևորին, ինչպես նաև ֆինանսապես նույնպես, չէ որ հավելյալ քաշի համար, ամեն դեպքում, պետք է վճարել»: