Բրիտանացիները փախչում են վատ եղանակից և իրենց հետ տանում թեյի փաթեթներ

Bear toyNorwegian Cruise Line-ի անցկացրած ուսումնասիրությունը բացահայտել է  ճանապարհորդության մեկնող բրիտանացիների մի քանի տարօրինակ սովորությունները:  Միացյալ Թագավորության բնակիչները չեն պատկերացնում հանգիստը առանց թեյի  կամ իրենց սիրելի փափուկ արջուկի: Բրիտանական եղանակը դարձել է ճանապարհորդության մեկնելու առաջին պատճառը: Համենայնդեպս, հարցման մասնակիցների 40%-ը դա համարում են հիմնական պատճառ: Մյուս կողմից բրիտանացիների 6%-ը մեկնում է հանգստի, որպեսզի փախչի հարևաններից, իսկ ամեն քսաներորդը երազում է  հանգստանալ իր երկրորդ կեսից. հայտնում է Travel Daily News-ը: Հարցման մասնակիցների 26.5%-ը չեն մեկնում ճանապարհորդության`  առանց ճամպրուկում թեյի փաթեթների առկայության: Tea24% -ը իրենց հետ տանում են հողաթափեր: 19.7%-ը նախատեսում է երկարատև կամ անսովոր ճանապարհորդություն այս տարվա մեջ,  իսկ 44%-ը պատրաստվում է հնագստի գնալ մի քանի անգամ: Բրիտանացիների 18%-ը խուսափում է «13» թվից: Նրանք չեն ցանականում նստել №13 նստատեղում, ապրել այդ անհաջողակ համարի հարկում կամ սենյակում: 5%-ը ցանկանում է փախչել իր երկրորդ կեսից: Բրիտանացի կանանց 6%-ը իրենց հետ ճանապարհորդության են տանում փափուկ արջուկին:

You might also like