British Airways-ը կզրկի ուղևորների տեղաշարժվելու իրավունքից

British Airways-ը սկսում է փոխել  նստատեղերը 95  А320 ինքնաթիռներում: Նոր կաշվե նստատեղերը կտեղադրվեն երկու դասերում՝  Euro Traveller (էկոնոմ) և Club Europe (բիզնես դաս):

BA  new short-haul seating

 

Ինչպես գրում է Business Traveller-ը՝  А320 շարքի ինքնաթիռներում, որոնք գործում են կարճ չվերթների համար, կտեղադրվեն նոր նստատեղեր, բացի այդ՝ կկրճատվի տեղերի միջև եղած հեռավորությունը: Բիզնես դասի ուղևորների համար տարածքը կփոքրանա 34-ից  30 դյույմով:

BA new short-haul seating

Այդ կերպ ավիաընկերությունը կմեծացնի նստատեղերի քանակը ինքնաթիռում: А319-ը կունենա 143 տեղ, А320-ը՝168 տեղ, А321-ը՝ 205 տեղ: Նորացված սրահով  А320  ինքնաթիռը արդեն կատարել է իր առաջին թռիչքը Լոնդոնից Կիև: Բոլոր 95 ինքնաթիռները կնորացնեն այս տարվա ընթացքում:

You might also like